Մեր Մասին

Գլխավոր | Մեր Մասին

about image

Մեր Պատմությունը

Laportiva Group–ը հիմնադրվել է 2003 թվականին: Ընկերությունը Հայաստանում զբաղվում է սպասքի ներկրմամբ, մեծածախ եվ մանրածախ վաճառքով: Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է այնպիսի համաշխարհային հայտնի բրենդային սպասք արտադրողների, ինչպիսիք են Wilmax England, Pasabahce, Bormioli Rocco, Promsiz և Gid-Glass: Մեր կատալոգում ներկայացված են նուրբ ճենապակուց և կերամիկայից, չժանգոտվող պողպատից, ապակուց, բամբուկից և ակացիայից պատրաստված ապրանքներ:

Մեր հաճախորդներն են Հայաստանում գործող հյուրանոցները, ռեստորանները, սրճարաններն ու բարերը, ինչպես նաև խոշոր և միջին տնտեսական խանութներն ու ցանցերը: Մեզ հետ համագործակցում են նաև հանրապետության առաջատար գինեգործական և կոնյակ արտադրող ընկերությունները՝ «Ավշարի», «Իջևանի», «Պռոշյանի», «Վեդի Ալկո», «ARCON TRADE» և այլն:

Մեր նպատակն է հաստատել երկարաժամկետ և շարունակական համագործակցություն մեզ հետ աշխատող ընկերությունների և կազմակերպությունների հետ: Այս առումով մեր գործունեությունն ուղղված է ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ապրանքատեսականու անընդհատ թարմացմանն ու ընդլայնմանը: Մեր դռները բաց են մեզ հետ համագործակցել ցանկացող բոլոր անհատների և կազմակերպությունների առաջ:

Հարգանքներով` Laportiva Group

Ցուցասրահներ
store image
store image

Մեր ֆիրմային խանութ սրահները գտնվում են Երևանի խոշոր առևտրային կենտրոններւմ՝ «Փեթակ» և «Երևան» տոնավաճառներում: Այս ընդարձակ և լուսավոր խանութներում դուք կարող եք ծանոթանալ մեր ներմուծած հանրահայտ բրենդների սպասքի ամբողջ տեսականուն: Ձեզ կառաջարկեն կենցաղայինից մինչեւ HoReCa ոլորտի համար նախատեսված պրոֆեսիոնալ սպասք՝ բաժակներ, ափսեներ, մատուցարաններ, դանակ-պատառաքաղներ, գինու, հյութի սափորներ, և ընդհանրապես՝ սպասքադրման համար անհրաժեշտ յուրօրինակ աքսեսուարներ և իրեր: Մեր փորձառու վաճառողները միշտ պատրաստ են օգնել խանութ այցելած յոաքանչյուր հաճախորդի խորհուրդներով և առաջարկություններով՝ ցուցաբերելով ջերմ և անհատական մոտեցում: Մեզ մոտ գործում է նաեւ արագ առաքման ծառայություն: Այս առաջարկը արժեքավոր է հատկապես սպասարկման ոլորտի հաճախորդների համար, ովքեր ցանկանում են շատ արագ լրացնել պակասող սպասքի քանակը և տեսականին: ՄԵզ մոտ գործում է ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ վաճառքներ: Մեր հասցեներն են՝ Փեթակ առևտրի կենտրոն՝ 214 տաղավար, Երևան Տոնավաճառ բակային Դ61 տաղավար: Սիրով հրավիրում ենք շահավետ գնումների: